Apple-ի աշխատակիցները սկսել են ստանալ Apple Card

Apple-ի աշխատակիցները սկսել են ստանալ Apple Card

Կոնցեպտ ստեղծող հայտնի Վենիամին Գեսկինն իր  Twitter-ում կիսվել է Apple Card-ի առաջին լուսանկարով։ Ըստ նրա, ընկերության աշխատակիցների մի մասն արդեն ստացել է նման քարտեր։

Ինչպես հայտնի է, Apple Card-ը կոդավորվախ պահպանվում է  iPhone-ում՝  Apple Pay համակարգով վճարումներ կատարելու համար։ Բացի այս, գոյություն ունի նաև ֆիզիկական քարտ, որը պատրաստված է տիտանից։

Ի տարբերություն սովորական բանկային քարտի, այստեղ նշագրված չեն վավերականության ժամկետը, բանկային հաշվեհամարը և այլն։ Apple Card-ի հետևի հատվածում ավանդական մագնիսային ժապավենն է, որտեղ տեղակայված է վճարումների համար նախատեսված տվիչները։

ԱՄՆ-ում  Apple Card-ը հասանելի կդառնա ամռանը։

Թեգեր: Apple, Apple Card, Card