Apple-ի արտադրած 5G մոդեմները վաճառքում կհայտնվեն 2025-ից ոչ շուտ

Apple-ի արտադրած 5G մոդեմները վաճառքում կհայտնվեն 2025-ից ոչ շուտ

The Information պարբերականը, հղում կատարելով իր աղբյուներին, նշում է, Intel-ի և Apple-ի հակամարտությունը սկսել է նախքան  5G մոդեմներին հասնելը։ 2017 թվականի սկզբին Intel-ը պարտավորվել էր  Apple-ին LTE մոդեմներ մատակարարել՝ 2018-ին արտադրվելիք սմարթֆոնների համար։

Intel-ը մի քանի անգամ փոփոխել է մոդեմները և, կարելի է ասել, հրաշքով է շրջանցել պատվերը չեղարկելու փուլը։

Apple-ը նախկինում գնումներ էր կատարում  Intel-ից և Qualcomm-ից և վերջինիս տեխնիկական կարողությունները քչացնում էր, որպեսզի  Intel-ի անորակ արտադրանքը չերևա։ Ժամանակի ընթացքում հարաբերությունները Qualcomm-ի հետ վատացան և  iPhone XS, XS Max և XR  գաջեթների համար մոդեմներ խնձորային բրենդը գնեց Intel-ից։  Intel-ի և Apple-ի հարաբերությունները սրվեցին, երբ հայտնի դարձավ, որ 5G մոդեմ արտադրող ընկերությունը ի վիճակի չէ ժամանակին թողարկել դրանք։

Սա ստիպեց, որպեսզի Apple-ը վերանայի իր և Qualcomm-ի հարաբերությունները։ Ըստ աղբյուների, այս պատճառով էլ Կուպերտինոյի ընկերությունը հակված է սեփական 5G մոդեմները ունենալուն, որոնք հասանելի կլինեն մոտ 2025 թվականին։

Թեգեր: 5G, 5G modem, Apple, Intel, Qualcomm