Մյունխենում անօդաչու թռչող տաքսի է ներկայացվել

Մյունխենում անօդաչու թռչող տաքսի է ներկայացվել

Մյունխենում գործող Lilium ընկերությունը ներկայացրել է  թռչող տաքսու նախատիպ, որը 5 ուղևոր փոխադրելու համար է նախատեսված։ Տաքսին արդեն անցել է թեստավորման փուլը հաջողությամբ։

Ըստ ընկերության ներկայացուցիչների, տաքսին թռել և վայրէջք  է կատարել ինքնուրույն։ Ի դեպ, անօդաչուն կարող է զարգացնել առավելագույնը  300 կմ/ժ արագություն։ Նման այլ առաջարկներում ուղևորների քանակը սահմանափակ է՝ մեկ ուղևոր։

Lilium ընկերության հիմնադիրներից մեկը, ով նաև գործադիր տնօրենի պաշտոնն է ստանձնել, հայտարարել է, որ իրենք ցանկացել են ավելի շատ մարդու այս եղանակով ճանապարհորդելու հնարավորություն ընձեռել:

Թեգեր: German, Lilium, selfdrive taxi, taxi