Ամերիկացիները հրաժարվում են նոր iPhone-ներից

Consumer Intelligence Research Partners (CIRP)-ի հրապարակած նոր տվյալների համաձայն, 2019 թվականի երկրորդ կիսամյակում ԱՄՆ-ի տարածքում կրճատվել է նոր iPhone-ների վաճառքը; Օգտատերերից շատերն այլևս նոր iPhone-ի հերթեր չեն կանգնում։

Մարտի 30-ի դրույթամբ ԱՄՆ-ում վաճառվել է մոտ 193 մլն  iPhone։ Իսկ 2018-ի դեկտեմբերի դրությամբ 189 մլն։ Նշանակում է, որ մի քանի ամսում սմարթֆոնի վաճառքը ավելացել է մի քանի միլիոնով միայն՝ 2%։

Պետք է նշել, որ  Apple-ը երբեք ակտիվ օգտատերերի մասին թվեր  չի ներկայացրել, բայց այս անգամ ներկայացրել է, որ ամբողջ աշխարհում մոտ 1,4 միլիարդ ակտիվ սմարթֆոն կա, որից  900 միլիոնը iPhone է։