Disqo-ն ընդլայնում է Հայաստանում իր գործունեությունը՝ կանխելով արտահոսքը

Disqo-ի հայաստանյան գրանսենյակը բացվել է 6 ամիս առաջ՝ միտում ունենալով  1 տարվա ընթացքում գոնե 30 մասնագետի ներգրավել գործում։ Ակնկալիքներն ու իրականությունը իրար չհամապատասխանեցին և Disqo-ն  Հայաստանում   նախատեսված արդյունքին հասավ ոչ թե մեկ տարում, այլ՝ 4 ամսում։ Այսօր այստեղ աշխատում է 30-ից ավել հայաստանցի մասնագետ։

Disqo-ն ընկերություն է, որը սպառողներից first hand ձևաչափով տվյալներ է ստանում և այն վերլուծելով տրամադրում  Fortune 500 ցանկում ընդգրկված մեծ ընկերություններին՝ մարքեթինգային արշավը ճիշտ ու թիրախային կազմակերպելու համար։ Սպառողները իրենք են տրամադրում տվյալներ՝  վճարվելով դրա համար։ Տվյալների գաղտնիության պահպանումը ընկերության համար առաջնային է, քանի որ այսպես է ձևավորվում երկուստեք վստահությունը։

Disqo ստարտափի հիմնադիր և տեխնիկական տնօրեն Դրո Քոչարյանը նշում է, որ «ընկերությունը չի բավարարվում ձեռք բերածով և հիմա էլ փնտրում է նոր մասնագետներ՝ Disqo թիմին միանալու համար»։

«Մեր ընկերությունն ունի երկու գրասենյակ՝ մեկը Միացյալ նահանգներում, մյուսը՝ այստեղ և մենք ցանկանում ենք այս երկու մասնաճյուղերը թե՛ մասնագիտական, թե՛ տարածքային և թե՛ որակային առումով հավասարապես զարգացնել։ Դրա պոտենցիալը ունենք։ Այստեղ էլ է հեշտ  մասնագետների հետ աշխատելը՝ նախ հետաքրքրությունը կա աշխատանքի հանդեպ, հետո էլ՝ մասնագիտական ներուժն է մեծ»։

Դրո Քոչարյանի խոսքով, լոկալ խնդիրներ ընկերությունը չունի, ունի մեկ մեծ խնդիր, որը բնորոշ է և՛ ԱՄՆ-ի, և՛ Հայաստանի գրանսենյակների համար՝ մասնագետների պակասը։

«Ունենք առավելություն՝ մեզնից դեռ ոչ մի մասնագետ չի գնացել՝ ընկերության ստեղծման առաջին օրվանից մեզ հետ են մինչև հիմա։ Չենք նայում, թե ով՝ ինչ է անում,  նայում ենք, թե մեր մասնագետներից ով՝ ինչքան է աճում մեզ մոտ աշխատելու ընթացքում, ինչ նոր բաներ է սովորում և ինչ է պատրաստ սովորել»։

Դրո Քոչարյանը փաստում է, որ տարիքային կամ գենդերային հարցերը երկրորդական են, իսկ ըկերության 60 տոկոս աշխատակիցները իգական սեռի ներկայացուցիչներ են, անգամ ինժեներների մեջ։ Ի դեպ՝ ինժեներների առաջին թիմն էլ է բաղկացած եղել բացառապես աղջիկներից։

Ընկերությունը ներկայումս փնտրում է մանսագետների, ովքեր կմիանան Disqo ընտանիքին և ներդրում կունենան Հայաստանում data analysis` տվյալների վերլուծությունը, զարգացնելու հարցում։

Սյուզան Թոսունյան