Windows-ը հնարավոր է նմանվի Chrome OS-ին

Windows-ը հնարավոր է նմանվի Chrome OS-ին

Microsoft-ը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս լուրը, բայց լուրեր են պտտվում, որ ընկերության մասնագետները աշխատում են նոր օպերացիոն համակարգի վրա, որը ստանալու է  Windows Lite անվանումը։

Computex ցուցահանդեսի ընթացքում ընկերության ներկայացուցիչները պատմել են, թե ինչ հետագա զարգացում է սպասվում ընկերությանը։

Ըստ ընկերության ներկայացուցիչների ժամանակակից օպերացիոն համակարգը պետք է թարմացվի ֆոնային ռեժիմում՝ առանց օգտատիրոջն անհանգստություն ու անհարմարավետություն պատճառելու։ Բացի այդ, հաշվարկները պետք է կատարվեն ամպային տարածքում և ժամանակակից համակարգը պետք է ունենա ձայնային հրահանգներ ընդունելու հնարավորություն։

Կունենա արդյո՞ք  Windows 10-ի թարմացումը  նշված  փոփոխությունները, պարզ չէ, մնում է սպասել 2020 թվականին։