Apple-ը ցանկանում է հրաժարվել iTunes-ից

Apple-ը ցանկանում է հրաժարվել iTunes-ից

Apple-ը մտադիր է հրաժարվել iTunes-ի ծառայություններից: Այս մասին, հավանաբար այսօր, կհայտարարի ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկը։ Հայտարարությունը Քուկը կանի  «WWDC 2019» համաժողովի ժամանակ։

Ծառայությունից հրաժարվելու միակ պատճառն այն է, որ iTunes-ը վերածվելու է երեք տարբեր ծրագրի՝ Music, TV և Podcasts՝ iTunes-ի փոխարեն: Դրանք համահունչ կլինեն Apple-ի հեռուստածրագրերին, որոնք առկա են iPhone-ի և iPad-ի մեջ:

Apple-ը նաև մտադիր է ներկայացնել առողջապահական հավելվածների և քարտեզների, հաղորդագրությունների, Apple Books-ի, Home-ի և Mail-ի թարմացումներ:

Թեգեր: Apple, iTunes