Porsche-ն վաճառքի չի հանի իր մեկտեղանոց մեքենան

Porsche-ն  2015-ին 981 Boxster-ի հիման վրա թեթև սպորտային մեկտեղանոց մեքենա է ստեղծել, որը  1968 թվականին թողարկված  909 Bergspyder մոդելի մոդեռն տարբերակը պիտի լիներ:

Բայց, ընկերությունը մտափոխվել է և նոր մոդելի մասսայական արտադրությունն այդպես էլ չի սկսվել։ 2015-ին վերածնված Porsche 981 Bergspyder-ը կարող էր դառնալ ընկերության պատմության արմատական փոփոխությամբ ներկայացած նորույթը, սակայն որոշ երկրների օրենսդրության համաձայն` այն հնարավոր չէր դասել է ճանապարհային երթևեկության տրանսպորտային միջոցների շարքը, ինչը նշանակում է, որ վաճառքի հեռանկարներն այս դեպքում մշուշոտ էին: Այդ պատճառով էլ 1960-ականների ոճով ժամանակից սփիդսթերն այդպես էլ սերիական արտադրության չհանձնվեց: