iOS 13-ը կզգուշացնի օգտատերերին, եթե տվյալների արտահոսք նկատի

iOS 13-ը կզգուշացնի օգտատերերին, եթե տվյալների արտահոսք նկատի

 iOS-ի նոր՝ 13-րդ համակարգում, որը ներկայացվել էր  WWDC 2019-ի ժամանակ, ավելի շատ ուշադրություն են դարձրել օգտատերերի անձնական տվյալների անվտանգությանը։

Նոր համակարգի բետա թեստավորման մասնակիցները հայտնաբերել են, որ համակարգն այժմ օգտատերերին պարբերաբար կծանուցի, եթե կողմնակի հավելվածները տվյալներ հավաքագրեն նրանցից։

Ծանուցումը կցուցադրվի քարտեզի վրա, թե կոնկրետ, որ հատվածում են օգտատիրոջից տվյալ վերցրել։ Բացի այդ, հավելվածի հեղինակները պետք է բացատրություն տան ծանուցման միջոցով, թե ինչու են նրանք հետևում օգտատերերին։

Եթե բացատրություններն օգտատիրոջ համար սպառիչ չլինեն, նա կարող է արգելել տվյալներ վերցնելու գործընթացը։

Թեգեր: Apple, Apple OS, iOS, ios13