Google-ը բացահայտել է Pixel 4-ի դիզայնը

Google-ը բացահայտել է Pixel 4-ի դիզայնը

Լատվիացի դիզայներ Վենիամին Հեսկինը հրապարակել է Google-ի հաջորդ սերնդի սմարթֆոնների՝ Pixel 4-ի ռենդերները։ Սմարթֆոնը ներկայացվելու է աշնանը։ Այսօր արդեն Google-ը պաշտոնապես ցուցադրել է ապագա սմարթֆոնների լուսանկարները։  Ըստ վերջիններիս, նորույթը այդքան էլ չի տարբերվում նախորդներից։

Այժմ պաշտոնապես հայտնի է, որ  Pixel 4-ի հետնամասում տեղակայված կլինի երեք տեսախցիկի համար նախատեսված քառակուսի մոդուլ։  The Verge-ը կարծում է, որ Google-ն այս նկարները հրապարակել է բլոգերներից առաջ անցնելու համար։ Pixel 3-ի լուսանկարները բլոգերները ցանցում էին տեղադրել սմարթֆոնի թողարկվելուց դեռ 6 ամիս առաջ։