Uber-ը փորձարկել է թռչող տաքսին

Uber-ը փորձարկել է թռչող տաքսին

Uber՝ օնլայն տաքսի պատվիրելու ծառայությունը, Վաշինգտոնում Elevate ամենամյա միջոցառման ժամանակ նոր մանրամասներ է ներկայացրել իր օդային տաքսու՝ «Uber Air»-ի վերաբերյալ:

Ընկերությունը հանրությանը հնարավորություն է ընձեռել տեսնելու իր օդային տաքսու ներքին հատվածը, որը, ինչպես սպասվում է, նախատեսված է մինչև 4 ուղևորի տեղափոխման համար:

Նշվում է, որ «Uber Air» ծառայությունը հասանելի կդառնա մինչև 2023 թվականը՝ փորձարկումներից հետո, որոնք տեղի կունենան 2020 թվականին:

Դեռ հայտնի չէ՝ որքան կարժենա ուղևորությունը, սակայն ընկերությունն ակնկալում է, որ այն ավելի էժան կլինի, քան ուղղաթիռով ուղևորությունը:

Աղբյուրը՝ Tert.am

Թեգեր: online, taxi, Uber