Huawei-ի նոութբուքերը վերադարձել են Microsoft-ի օնլայն խանութ

Huawei-ի նոութբուքերը վերադարձել են Microsoft-ի օնլայն խանութ

Մայիսին Microsoft-ն առանց պատճառները հայտնելու, հեռացրեց Huawei նոութբուքերն իր օնլայն խանութից։ Բնականաբար, սա կապված էր ԱՄՆ-Չինաստան փոխհարաբերությունների և Huawei-ի սև ցուցակ ընկնելու հետ։ Ընկերության հետ աշխատանքը դադարեցրել են նաև  Google, Intel, Qualcomm և այլ հայտնի ընկերություններ։

Այս շաբաթ  Huawei-ի  MateBook 13, MateBook և MateBook X Pro վերադարձել են Microsoft-ի օնլայն խանութ և ընկերությունը բացատրություն է տվել․

«Մենք քննարկեցինք կողմ և դեմ հանգամանքները, ուսումնասիրեցինք տեխնիկական և մնացած փաստաթղթերը կապված սև ցուցակում հայտնվելու հետ և որոշեցինք վերականգնել համակարգիչների վաճառքը», — պատմել է  Microsoft-ի ներկայացուցիչը։ Microsoft-ի ներկայացուցիչը շեշտել է, որ նրանք վաճառքի են վերադարձրել  Microsoft Store-ում Huawei-ի այն նոութվուքերը, որոնք թողարկվել են մինչև ընկերության սև ցուցակում հայտնվելը։ Թե ինչ կլինի նոր մոդելների հետ, հայտնի չէ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  Huawei-ը հետաձգել է նոր համակարգչի թողարկումը։