Ինչպիսի՞ն կլինի հաջորդ iPhone-ը․ նոր մանրամասներ

Տարվա սկզբից  Apple-ն անցկացրեց երկու շնորհանդես, որոնցից մեկում ներկայացրեց իր նոր ծառայությունները, մյուսում՝ նոր սարքերը։  Ավանդաբար, տարվա երկրորդ մասում Apple-ը անցկացնում է ևս մեկ շնորհանդես, որտեղ ներկայացնում է ամենաբումային նորույթները՝ նոր iPhone-ը, Apple Watch-ը, iPad Pro-ն և այլն։

Ինչպիսի՞ iPhone կցուցադրի Apple-ն այս տարի 

 2017-ից սկսած  Apple-ը ներկայացնում է երեքական սմարթֆոն, այս տարի, գրեթե հաստատապես Apple-ը կներկայացնի  iPhone XI, XI Max և XIR մոդելները։ Ինսայդերները տեղեկացնում են, որ առանց շրջանակների սմարֆոնների երրորդ սերունդը կպահպանի էկրանի հայտնի կտրվածքը։

XI և XI Max սարքերը կունենան  OLED էկրաններ, որոնք ինչպես միշտ կտրամադրի Samsung-ը։ Արդեն հայտնի է, որ Apple-ի դիզայներները փոփոխել են սմարթֆոնի հետևի հատվածը՝ սովորական ապակին փոխարինել են անփայլով և տեսախցիկի սովորական մոդուլը դարձրել են քառակուսի։ Նորույթները կունենան ներկայիս գաջեթների չափերը։ 

 iPhone XI և XI Max  մոդելները կունենան երեք գույն՝ մոխրագույն, արծաթագույն և ոսկեգույն։ iPhone-ներից ամենամատչելի տարբերակը կթողարկվի կանաչ և մանուշակագույն երանգավորմամբ։

Ինչպիսի՞ միջուկ կունենա iPhone 2019-ը

Թոփ տարբերակները կստանան  Sony արտադրության երեք տեսախցիկ։ iPhone XR-ի իրավահաջորդը կստանա երկու տեսախցիկ։ Դիմային տեսախցիկներում այս տարի տեսանելի փոփոխություններ չեն լինի։ Լուրեր են պտտվում, որ Apple-ը կարող է հրաժարվել  3D-Touch-ից ։

 iOS 13-ում հայտնաբերվել է էկրանի վերականգնում, որտեղ Lightning լարի փոխարեն պատկերված է Type-C-ին։

Սա նշանակում է, որ  iPhone 2019 մոդելները կարող են չունենալ Lightning-ի հնարավորություն։ Սարքերը աշխատելու են A13 7 նանոմետրանոց պրոցեսորով:

Հետևելով 2018/19 թրենդներին՝ Apple-ը կարող է կորպուսում տեղակայել երկկողմանի անլար լիցքավորման հնարավորություն, որը նախատեսված կլինի AirPods-ի և Apple Watch Series 5-ի համար։

Երբ կցուցադրվեն նոր  iPhone-ները 

 Apple-ի հերթական շնորհանդեսը կկայանա Սթիվ Ջոբսի անվան թատրոնում սեպտեմբերի 10-ին։ Ներկայացված iPhone-ների մի մասը վաճառքում կհանտնվեն սեպտեմբերի 27-ին, իսկ մյուսները՝ հոկտեմբերի 25-ից։ Կախված հիշողության ծավալից գները կտատանվեն 750-1099 դոլարի սահմանում։