Apple-ը Samsung-ին 683 մլն դոլար կվճարի

Ամերիկյան Apple ընկերությունը հարավկորեական Samsung ընկերությունների խմբին տուգանք կվճարի՝ iPhone-ների ցածր վաճառքի պատճառով: Խոսքը 683 մլն դոլարի չափով տուգանքի մասին է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Samsung-ը Apple-ի հետ պայմանագիր է կնքել, որի համաձայն iPhone-ի համար որոշակի քանակով OLED-էկրաններ պետք է մատակարարեր վերջինիս, սակայն Apple-ը նախատեսվածից քիչ քանակությամբ էկրաններ է ձեռք բերել՝ iPhone-ի ցածր պահանջարկի պատճառով: Դրանց ստեղծման համար են հենց օգտագործվում Samsung-ի OLED-էկրանները:

Աղբյուրը՝ Tert.am