Առաջինը Թիմ Քուկից հետո․ Ջեֆֆ Ուիլիամս․ ի՞նչ է հայտնի Apple-ի №2 դեմքի մասին

Թիմ Քուկը Apple-ը գլխավորել է 2011 թվականից։ Թվերն ասում են, որ նա խնձորային բրենդի ամենավատ CEO-ն չէ՝բաժնետոմսերը երկու անգամ թանկացել են, մեկ տարի առաջ Apple-ը դարձավ առաջին տեխնոլոգիական ընկերությունը, որի կապիտալը 1 տրլն դոլարն անցավ, iPhone-ը համարվում է առաջին սմարթֆոնը, Mac-ի չափաբաժինը միջազգային շուկայում աճել է 5%-ից 7%-ի։

Չնայած այս ամենին, Թիմ Քուկը ևս ունի վատը ցանկացողներ։ «Իսկ ինովացիաներն ո՞ւր են», ահա նրանց գլխավոր հարցը։ Սթիվ Ջոբսը միշտ նշում էր՝ «Քուկը՝ արտադրանքի մասին չէ, նա ծառայությունների համար է»։

Ջոնի Այվը գնում է, նրան փոխարինելու է գալիս Ջեֆֆ Ուիլիամսը, ում ասում են «Քուկի կրկնօրինակն» է։

Ի՞նչ է դարձել Apple-ը 2019-ին

Քուկի կառավարման 8 տարիների ընթացքում Apple-ը էականորեն փոփովել է։ Ինչպես հայտնի է, Ջոբսը նախընտրում էր մինիմալիզմը՝ նրա օրոք Apple-ի բոլոր արտադրանքները տեղավորվում էին մեկ գրասեղանին, հիմա գաջեթները շատ են, բայց դրանց դերակատարությունը եկամտի հարցում նվազում է։ Վերջին ֆինանսական եռամսյակում խնձորային բրենդը ավելի շատ եկամուտ է ստացել ծառայություններից։

Թիմ Քուկն իր հետ փոփոխություններ է բերել։ Նա շատ էքսպերեմենտներ չի արել iPhone-ի հետ, բայց իր ղեկավարմամբ ընկերությունը կարողացավ մեկ արտադրանքից անցում կատարել բազմաթիվ արտադրանքների։ Կարծիքներ կան, որ Քուկին այս տարիներին օգնել է շատ Այվի ստեղծագորշական բնույթը՝ iOS, Apple Watch-ի, նոութբուքերի նոր դիզայնը։ Եվ վրջինիս գնալով Apple-ում սկսվում է նոր ժամանակշրջան։

Կրկնօրինակ, որը պետք է Apple-ին

Այվի գնալուց հետո Apple-ի դիզայներական բաժինը կգլխավորի Ջեֆֆ Ուիլիամսը։ Շաբաթը մեկ անգամ նրան հաշվետվություն են նեկայացնելու սոֆթ և հարդ ուղղությունների պատասխանատուները։ Ինչն է ամենահետաքրքիրը, որ Ուիլիամսն ավելի հեշտ լեզու է գտնում ինժեներների ու ծրագրավորողների հետ, քան ընկերության դիզայներների՝ նրանք ունեն տարաձայնություններ։ Ընկերության աշխատակիցները փաստում են, որ Ուիլիամսի կարևոր առանձնահատկությունն այն է, որ նա թողնում է աշխատակիցներին ինքնահոսի՝ չի մասնակցում միկրոմենեջերական գործունեությանը։ Նա կոշտ տնօրեն չի լինի, ինչը ստեղծագործական մթնլորոտում կարևոր է։ Բայց և սկզբունքայնություն պարտքով չի վերցնի հաստատ՝ ընկերության աշխատակիցները պատմում են, որ երբ նա դժգոհ էր AirPods-ի ձևից, նա ուղղակի ժողովին ներկայացրել էր հին, լարով ականջակալներով՝ ցուցադրելով իր դժգոհությունը։ Հետաքրքիր է, որ նոր պարտականությունները չեն տեղաշարժի հները։