Huawei-ի սմարթֆոններում հնարավոր է գործածվի Алиса ձայնային օգնականը

Huawei-ի սմարթֆոններում հնարավոր է գործածվի Алиса ձայնային օգնականը

Huawei ընկերությունը ռուսական Яндекс-ի հետ բանակցություններ է վարում վերջինիս Алисы ձայնային օգնականը կիրառելու մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Huawei Mobile Services տնօրեն և Huawei CBG գլխավոր տնօրեն Ալեքս Չանգը։

«Մենք ունենք սմարթֆոններ, բարձրախոսներ, պլանշետներ և այս բոլոր դեվայսները պետք է ունենան ձայնային օգնական։ Մենք հույս ունենք, որ կդառնանք լավ գործընկերներ», – ասել է Չանգը։

Բացի Алиса ձայնային օգնականից Huawei-ի սմարթֆոններում հնարավոր է ներդրվեն նաև այլ ծրագրեր՝ Яндекса: երաժշտություն, տաքսի, եղանակ, որոնում։ Չանգը մանրամասնել է, որ բանակցությունները շարունակվում են և դեռ վաղ է որևէ արդյունքի մասին խոսել։