Ռոբոտ «Ֆյոդորը» չի կարողացել նույնականացնել Էրդողանին

Ռոբոտ «Ֆյոդորը» չի կարողացել նույնականացնել Էրդողանին

Ռուսական «Ֆյոդոր» ռոբոտն իր անունով բացված թվիթերյան էջում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «ռադիոփոխանակման չնույնականացված մասնակից»:

Երեքշաբթի «МАКС-2019» ցուցադրության «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի տաղավարում, ուր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել էր իր թուրք պաշտոնակից Էրդողանի հետ, երկու առաջնորդները հեռուստակամրջի միջոցով կապվել էին Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացներ Ալեքսանդր Սկվորցովի ու Ալեքսեյ Օվչինինի հետ: 

Այդ «շփումից» հետո ռոբոտի թվիթերյան էջում հայտնվել է գրություն, որում Էրդողանին անվանել են «ռադիոփոխանակման չնույնականացված մասնակից», մինչդեռ ՌԴ նախագահին ռոբոտը նույնականացրել է:

Երեքշաբթի «Союз МС-14» տիեզերանավն առաջին ռուսական մարդանման ռոբոտի հետ ավտոմատ ռեժիմում մոտեցել է Միջազգային տիեզերակայանին:

Աղբյուրը` Tert.am

Թեգեր: Erdoghan, Maks 2019, Robot