Apple-ը կդադարեցնի Siri միջոցով գաղտնալսել օգտատերերին

Apple-ը կդադարեցնի Siri միջոցով գաղտնալսել օգտատերերին

Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է, որ կդադարեցնի օգտատերերի ու Siri ձայնային օգնականի շփման ձայնագրությունները պահպանելու և լսելու պրակտիկան: Ինչպես նշված է ընկերության կայքում, այսուհետ դրա համար անհրաժեշտ կլինի սարքերի տերերից յուրաքանչյուրի թույլտվությունը:

Հայտարարության մեջ ասված է, որ Apple-ը մտադիր է բարելավել Siri-ն, սակայն կօգտագործի աուդիոհաղորդագրությունների միայն տեքստային վերծանումները՝ արված համակարգչով, այլ ոչ թե ձայնագրությունները, ընդ որում՝ օգտատերը կկարողանա թույլատրել ընկերությանը լսել իր ձայնային հրամանները և ցանկացած ժամանակ հրաժարվել դրանից:

Հունիսի վերջին The Guradian պարբերականը գրել էր, որ օգտատերերի և Siri ձայնային օգնականի շփման ձայնագրությունները, որոնք օգտագործվում են ընկերության աշխատակիցների կողմից՝ օգնականի աշխատանքը բարելավելու նպատակով, գաղտնի տեղեկություններ նույնպես պարունակում են: Աշխատակիցներից մեկը հայտնել էր պարբերականին, որ ձայնային օգնականը տեղեկությունները ձայնագրում է ոչ միայն այն ժամանակ, երբ օգտատերը դիմում է իրեն:

Նման գաղտնալսումների մասին հայտնել էին նաև այլ ընկերությունների՝ Facebook-ի, Microsoft-ի և Google-ի աշխատակիցները:

Թեգեր: Apple, Siri