Պատմության մեջ առաջին հաջողված տեսախաղը 47 տարեկան է

Լեգենդար Atari ընկերությունը 1972 թվականի նոյեմբերի 29-ին թողարկեց Pong խաղը, որը հետագայում դարձավ առաջին կոմերցիոն հաջողված տեսախաղը ։

Իբրև փորձնական նախագիծ՝ խաղը ստեղծելու մտահղացումը պատկանում է Atari-ի սեփականատեր Նոլան Բուշնելլին, իսկ գաղափարը վերջինիս առաջարկով իրականացրել է ծրագրավորող Ալլան Ալկորնը:

Pong-ն իրենից ներկայացնում էր արկադային մեքենա , որը ներառում էր անհրաժեշտ սարքավորումներով տուփ, սև և սպիտակ հեռուստացույց, որի վրա պատկերվում էր խաղը, կառավարման ջոյստիկներ և մետաղադրամը գցելու հարմարանք:

Pong-ը մեծ հանրաճանաչություն ձեռք բերեց, և ստեղծվեցին նորերը: խաղը խթան հանդիսացավ մի ամբողջ էլեկտրոնային ժամանցի ինդուստրիայի զարգացման համար: