SpaceX-ը Crew Dragon-ի փրկության համակարգը փորձարկել է թռիչքի ժամանակ

Falcon 9 հրթիռի արձակումը տեղի է ունեցել Կանավերալի հրվանդանից: Մեկնարկից մի քանի րոպե անց հրթիռը պայթել է, իսկ մինչ այդ տիեզերանավն անջատվել և վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսի վրա:

SpaceX ընկերությունը Crew Dragon տիեզերանավի վթարային փրկության համակարգը փորձարկել է թռիչքի իրականացման պահին: Մինչ Falcon 9 հրթիռ-կրիչի պայթյունը տիեզերանավն անջատվել է և հաջողությամբ վայրէջք կատարել Ատլանտյան օվկիանոսի վրա՝ բաց թողնելով 4 անկարգել (պարաշյուտ): Այն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է SpaceX-ի Youtube-յան ալիքում։

Վթարային փրկության համակարգը (ՎՓՀ) թռչող տիեզերանավերին անհրաժեշտ է վայրէջքի և անձնակազմը վթարից փրկելու համար: NASA-ն խիստ պահանջներ ունի ՎՓՀ-ի վերաբերյալ, և համակարգի հաջող փորձարկումները թռիչքից առաջ պետք է անցկացվեն վթարի իմիտացիայով՝ մեկնարկի և առանց մեկնարկի շարժիչի այրման ժամանակ:

Նոյեմբերի կեսերին SpaceX-ը հաջողությամբ իրականացրել էր Crew Dragon-ի ՎՓՀ-ի ստատիկ փորձարկումները, թեև մինչ այդ՝ ապրիլին, նմանատիպ փորձարկումների ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել:

Թռիչքի ժամանակ ՎՓՀ-ի փորձարկումը գործառույթային ստուգում է. SpaceX-ն այն նախատեսել էր հունվարի 18-ին, բայց վատ եղանակի պատճառով տեղափոխվեց հաջորդ օրը: