Աշխարհում մեծ ճանաչում վայելող Angry Birds խաղի հեղինակ Ֆիննական Rovio ընկերությունը թողարկել է նոր խաղ-գլուխկոտրուկ, որն անվանել է Amazing Alex, հաղորդում է ընկերությունն իր պաշտոնական հաղորդագրությունում:
«Մենք վստահ ենք, որ ստեղծել ենք ուրախ և պարզ խաղ բոլոր տարիքի մարդկանց համար և անհամբեր սպասում ենք տեսնել և լսել օգտագործողների տպավորությունները»,-նշել է Rovio-ի գործադիր տնօրեն Պետրի Յրվիլեխտոն:
Amazing Alex խաղն առայժմ հասանելի է միայն iPhone-նների և iPad-ների համար: Մոտակա օրերին կթողարկվի նաև խաղ-գլուխկոտրուկի Android տարբերակը, իսկ ավելի ուշ նախատեսվում է թողարկել նաև Windows Phone, Windows և Мас տարբերակները:
Rovio-ն հիմնադրվել է 2003-ին: Ընկերության ամենաճանաչված խաղային նախագիծը Angry Birds խաղն է իր տարբեր փուլերով և տարբերակներով: