iPhone 4S-ի գինը դարձել է 100 դոլար

Ամերիկյան խոշոր վերավաճառող RadioShack-ը սկսել է վաճառել iPhone 4S 16Գբ և 32Գբ՝ 100 և 150 դոլարով: Այս արժեքը հասանելի է ամերիկյան AT&T և Verizon օպերատորների հետ երկամյա պայմանագրի կնքման դեպքում: Իսկ iPhone 4-ը կրկին երկամյա պայմանագրի դեպքում կտրամադրվի անվճար: Պետք է նշել, որ այս սարքավորումները վերականգնված են (refurbished):

Հիշենք, որ Հայաստանում iPhone-ի երաշխավորված վերավաճառողը Օրանժ Արմենիա ընկերությունն է: Այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում iPhone 4S-ի գինը հնարավոր է նվազի, ընկերության մամուլի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը ittrend.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առայժմ նման տեղեկություններ չունի: