Curiosity ամենագնացն ուղիղ կապ կհաստատի Երկրի հետ

Բարեհաջող վայրէջք կատարած Curiosity ամենագնացը հաջողությամբ հավաքել է Մարս մոլորակի ջերմաստիճանի և ռադիացիայի մասին տվյալներ և գործարկել է դեպի Երկիր ուղիղ կապով միացող իր ալեհավաքը: Այս մասին հայտնում է NASA-ն:

Մինչ օրս Երկիր տվյալների փոխանցման համար ամենագնացն օգտագործում էր NASA-ի երկու արբանյակային ապարատները: Այժմ Curiosity-ն Երկիր կուղարկի տվյալներ առանց միջնորդության:

Curiosity-ին հագեցած է 10 գիտական սարքերով, որոնք հնարավորություն են տալիս կատարել մանրակրկիտ երկրաբանական ուսումնասիրություններ, հետազոտել մոլորակի մթնոլորտն ու կլիման, փնտրել ջուր կամ ջրի հետքեր, օրգանական նյութեր և որոշել, արդյո՞ք երբևէ Մարսը ապրելու համար նպաստավոր է եղել և ունի արդյո՞ք ապրելու համար վայրեր: