Չակ Նորիս Android սմարթֆոն՝ անհավանական կոնցեպտ

Մենք բազմիցս ներկայացնում ենք բարձրորակ սմարթֆոնների կոնցեպտներ՝ նախագծված հայտնի դիզայներների կողմից: Այսօր ներկայացնում ենք Chuck Norris Android հումորային սմարթֆոն՝ հագեցած անհավանական պարամետրերով:

Chuck Norris սմարթֆոնի դիզայնը գողացված է Motorola Droid RAZR-ից, սակայն հեղինակները պնդում են, որ սմարթֆոնը՝ Չակ Ամենազորի ուժի շնորհիվ կարող է ընդունել ցանկացած տեսք:)))

Chuck Norris սմարթֆոնն աշխատում է Android օպերացիոն համակարգով, որը նախագծվել է Google-ի և Չակ Նորիսի համատեղ ջանքերով: Սմարթֆոնի կառավարման կոճակը բռունցքի տեսք ունի: Այս կոճակի միջոցով հնարավոր է ցանկացած պահի զանգահարել Չակ Նորիսին:

10 000 մետր բարձրությունից ընկնելիս, սմարթֆոնը ոչ մի վնասվածք չի ստանա, քանի որ ունի ամուր կորպուս: Chuck Norris Android-ն ունի 4.5 դյույմ անկյունագծով և 3840 x 2400 պիքսել կետայնությամբ էկրան, 8.888 գեգահերց 8-միջուկ պրոցեսոր,12 գեգապիքսել ֆոտոխցիկ, 8Գբ օպերատիվ հիշողություն և անսահմանափակ հիշողություն: Պրոցեսորի արտադրությունը նախատեսված է 2025թ-ին, այդ իսկ պատճառով Չակը ստիպված ժամանակի միջով ճամփորդություն է կատարել:

Chuck Norris Android սմարթֆոնը հագեցած է նաև Չակի մասին 10 000 փաստերով և հումորներով: