Ամերիկացիները ստեղծել են թռչող մոտոցիկլ (վիդեո)

Aerofex ամերիկյան ընկերությունը ստեղծել և պաշտոնապես ներկայացրել է թռչող մոտոցիկլ՝ հովերբայք:

Նախագծողների համոզմամբ, այս թռչող մոտոցիկլը 1960-ականների նախագիծ է: Վերջինիս նախագծումը դադարեցվել էր որոշ անլուծելի տեխնիկական խնդիրների պատճառով: Այս պահին ընկերությունն արդեն ավարտել է մոտոցիկլի նախագծումը և բարեհաջող փորձարկել:

Այս թռչող հովերբայքը կարողանում է թռչել մինչև 4.5 մետր՝ 50կմ/ժ արագությամբ:

Աղբյուրը՝ livescience.com