Samsung Galaxy Note II կոնցեպտ

Գալիք շաբաթվա ընթացքում Բեռլինում անցկացվող IFA 2012 տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ Samsung Electronics ընկերությունը պաշտոնապես կներկայացնի իր հիբրիդ սմարթֆոն-պլանշետ Samsung Galaxy Note II: Չինացի դիզայներ Բեն Լինգн փորձել է պատկերացնել, թե ինչպիսի տեսք կունենա սպասված սմարթֆոն-պլանշետը և նախագծել է Galaxy Note II կոնցեպտ:

Դիզայների Galaxy Note-ը հագեցած է 5.6դյույմ Full HD Super AMOLED TFT զգայուն էկրանով, քառամիջուկ 1.7Գհց պրոցեսորով, 12մպ ֆոտոխցիկով, 1080p տեսանկարահանելու հնարավորությամբ: Հիբրիդն աշխատում է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով և հագեցած է 2600mAh մարտկոցով:

Բացի այս ամենից, հիբրիդն ունի 32Գբ ներկառուցված հիշողություն, 2Գբ օպերատիվ հիշողություն, NFC, Bluetooth 4.0, microSD, S Pen գրիչ: Հաստությունն է 9.3մմ, կշիռը՝ 175գրամ: