Կառույց, որը փոխում է ձևը` կախված շրջապատի ջերմաստիճանից (վիդեո)

ArchitectureԿատալոնիայի ճարտարապետության համալսարանի (Institute for Advanced Architecture of Catalunya) գիտնականները մշակել են կառույցի կոնցեպտ, որը փոխում է ձևը կախված շրջապատի ջերմաստիճանից: Ցուրտ եղանակին շենքը փոքրանում է, իսկ տաք ժամանակ՝ ընդարձակվում:

Գաղափարի հիմքում Shape Memory Polymers հատուկ նյութի օգտագործումն է, որը փոխում է իր ձևը՝ օդի ջերմաստիճանային փոփոխությունների դեպքում:

Ստեղծողների խոսքով՝ այս նախագիծը շատ արագ կարող է դառնալ իրականություն և օգնել տնտեսել ջեռուցման ծախսերը աշնանն ու ձմռանը՝ ավելի հարմարավետ դարձնելով ամռանը նման շենքերի ներսում ապրելը:

Աղբյուրը՝ Wired.com