Ինտերնետում հայտնվել է iPhone 5-ի փաթեթավորման արկղը

Համացանցը կրկին խոսում է iPhone 5-ից: Սմարթֆոնի շնորհանդեսին մնացել են հաշված օրեր, սակայն մամուլը շարունակում է սարքի մասին նոր մանրամասների և լուսանկարների փնտրտուքը: Այս անգամ ինտերնետում հայտնվել է ապագա iPhone-ի փաթեթավորման արկղը:

Այս լուսանկարները հրապարակվել են չինական սոցցանց Weibo-ում և մի քանի ժամ անց հեռացվել են այնտեղից: Ինչպես տեսնում եք, լուսանկարում փաթեթավորման վրա տպագրված է iPhone 5: Արդյո՞ք սմարթֆոնի նոր սերունդն այդպես է կոչվելու: Հնարավոր է, որ Apple-ն այն անվանի պարզապես Նոր iPhone, ինչպես անվանեց Նոր iPad-ը: Սա նշանակում է, որ լուսանկարում սմարթֆոնի փաթեթավորման իրական արկղը չէ:

Բացի դրանից տուփի վրա պատկերված չէ iCloud-ի ապրանքանշանը: Իսկ Apple-ի բոլոր նոր փաթեթավորումների մի կողմում պարտադիր տպված է լինում iCloud-ի ապրանքանշանը:


Աղբյուրը՝ i-ekb.ru