Nokia Lumia 820՝ WP8 սմարթֆոն

Nokia ընկերությունը երեկ պաշտոնապես ներկայացրեց երկու նոր սմարթֆոն՝ Lumia 920-ը և Lumia 820-ը: Երկուսն էլ աշխատում են Windows Phone 8 օպերացիոն համակարգով:

Lumia 820-ն ունի 4.3 դյույմ անկյունագծով ClearBlack OLED էկրան՝ 800 x 480 պիքսել կետայնությամբ, երկմիջուկ Snapdragon S4 1.5Գհց պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 8Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ, երկու ֆոտոխցիկ՝ 8մպ Carl Zeiss օպտիկայով և Full HD տեսանկարահանող և դիմային VGA ֆոտոխցիկ:

Բացի այս ամենից, սմարթֆոնը հագեցած է Wi-Fi, Bluetooth 3.1, NFC և մի շարք այլ տեխնոլոգիաներով: Այն կարող է լիցքավորվել անլար, մարտկոցը 1650 mAh է: Սմարթֆոնը կշռում է 160 գրամ:

Nokia Lumia 820-ը հասանելի է լինելու մի քանի գույնով՝ սև, սպիտակ, կապույթ, մոխրագույն, կարմիր, դեղին և փիրուզագույն: