Nokia ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց սպասված Lumia 920 սմարթֆոնը՝ աշխատող Windows Phone 8 օպերացիոն համակարգով: Սմարթֆոնը կարող է լիցաքավորվել անլար տեխնոլոգիայով:
Lumia 920-ը հագեցած է PureView տեխնոլոգիայով, որի միջոցով կարելի է ստանալ պարզ, մաքուր լուսանկարներ` վատ լուսավորված պայմաններում: Սմարթֆոնը հագեցած է նաև ստաբիլիզացիայի ֆունկցիայով` նախատեսված տեսանկարահանման համար:
Lumia 920-ն աշխատում է Snapdragon S4 1.5Գհց պրոցեսորով, ֆոտոխցիկի օպտիկան նախագծել է Carl Zeiss ընկերությունը: Սմարթֆոնն ունի 4,5 դյույմ անկյունագծով էկրան և 8.7մպ ֆոտոխցիկ:
Սմարթֆոնը հագեցած է augmented reality ցուցադրող City Lens բրաուզերով: Այս ծրագրում բոլոր այն պատկերները, որը տեսնում է օգտագործողը հագեցած են պատկերներում առկա օբյեկտների մասին տեղեկություններով: Նավիգացայի համար պատասխանատու ծրագրերն են Nokia Maps, Nokia Drive և Nokia Transport-ը: Nokia Maps աշխատում է անգամ առանց ինտերնետին միանալու:
Nokia -ի ներկայացուցիչների խոսքով, Lumia 920-ը աշխատում է անգամ ձեռնոցով հպումների դեպքում: Lumia 920-ի հետ միաժամանակ Nokia-ն ներկայացրեց նաև ավելի մատչելի սմարթֆոն՝ Lumia 820-ը: Այն չի հագեցած PureView տեխնոլոգիայով, սակայն որպես բարձր մոդել նույնպես անլար լիցքավորվում է և հնարավորություն է տալիս օգտվել նույն ծրագրերից, ինչ Lumia 920-ը:
Nokia-ն առայժմ չի հայտնում, թե որքան են արժենալու սմարթֆոնները: