iPhone 5-ի 4G-ն մրցակցային առավելություն կապահովի օպերատորների համար

iPhone 5-ի շնորհանդեսին մնացել է ընդամենը երկու օր, սակայն սմարթֆոնի պարամետրերի և հնարավորությունների մասին քննարկումները շարունակվում են էլ ավելի ակտիվորեն: Թե՛ փորձագետները և թե՛ iPhone-ի երկրպագուները սպասում են, որ սմարթֆոնը համատեղելի կլինի LTE ցանցի հետ ողջ աշխարհում:

Այսօր Wall Street Journal-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին, հաստատել է, որ iPhone 5-ն իսկապես կունենա LTE և այն համատեղելի կլինի ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի երկրների 4G ցանցերի հետ: Սակայն ոչ բոլոր օպերատորները կկարողանան այդ հնարավորությունն օգտագործել:

Apple-ի iPhone-ի LTE ցանցի հետ տեխնիկական համատեղելիությունը մրցակցային առավելություն կլինի օպերատորի համար: