Apple-ը ներկայացրեց վերափոխված iTunes-ը

Երեկ Apple-ը ներկայացրեց նաև iTunes-ի նոր տարբերակը: Այն ունի ավելի պարզ ինտերֆեյս և վերափոխելել է մինիփլեյերը՝ հավելելով որոնման տող:

Յուրաքանչյուր կատարող iTunes-ում այսուհետ կունենա իր սեփական էջը, որտեղ կկարողանա ավելացնել տեղեկություններ երկրպագուների համար:

iTunes-ում առկա բոլոր տվյալները սինխրոնիզացվում են ամպային ծառայություն iCloud-ի հետ: Եթե օգտագործողը սկսում է դիտել վիդեոն iPad-ով, ապա կարող է շարունակել դիտել այն համակարգչով՝ շնորհիվ սինխրոնիզացիայի:

iTunes 11-ը Apple-ից կայքից հասանելի կլինի ներբեռնման համար հոկտեմբերին: Բացի նոր iTunes-ից, հիշենք, որ Apple-ը ներկայացրեց iPhone 5-ը և iPod nano и iPod touch փլեյերները: