HTC 8X՝ նոր Windows Phone 8-ով աշխատող սմարթֆոն

HTC ընկերությունը երեկ պաշտոնապես ներկայացրել է նոր սմարթֆոն-ֆլագման՝ 8X-ը, որն աշխատում է Windows Phone 8 օպերացիոն համակարգով:

HTC 8X-ն ունի 4.3 դյույմ անկյունագծով Super LCD 2 էկրան՝ 1280х720 պիքսել կետայնությամբ և Corning Gorilla Glass 2 պաշտպանիչ ապակիով: Հագեցած է երկմիջուկ Qualcomm Snapdragon S4 1.5Գհց պրոցեսորով, 1Գբ օպերատիվ հիշողությամբ, 16Գբ ներկառուցված հիշողությամբ, Wi-Fi մոդուլով, Bluetooth-ով, NFC միկրոչիպով, Beats Audio տեխնոլոգիայով և երկու ֆոտոխցիկով՝ 8Մբ և 2.1Մպ (դիմային): Հիմնական ֆոտոխցիկը կարող է նաև տեսանկարահանել FullHD:

HTC 8X-ը վաճառքի դուրս կգա հոկտեմբեր ամսվա վերջում 700 դոլար արժողությամբ: