Apple-ը հասանելի է դարձրել iOS 6-ը

Apple  ընկերության iOS 6 օպերացիոն համակարգը հասանելի է ներբեռնման համար: Այն համատեղելի է iPhone 3GS, iPhone 4 և iPhone 4S սմարթֆոնների, 4-րդ սերնդի iPod touch փլեյերների և iPad 2 և Նոր iPad պլանշետների համար: Իսկ սեպտեմբերի 21-ին վաճառքի դուրս եկող iPhone 5-ը կունենա iOS 6-ը լռելյայն:

ՕՀ-ն թարմացնելու համար, վերոհիշյալ սարքերի օգտագործողները պետք է միացնեն սարքը սնուցման աղբյուրին և այցելեն «Կարգավորումներ» բաժին: Այստեղ պետք է ընտրել «հիմնական» բաժինը, ապա «թարմացնել ՕՀ»-ն: iOS 6-ը կարելի է տեղադրել սարքում նաև iTunes-ի միջոցով՝ միացնելով սարքը համակարգչին:

Հիշենք, որ iOS 6-ն իր մեջ պարունակում է ավելի քան 200 փոփոխություն: Դրանց թվում են նոր քարտեզները, Facebook ինտեգրացիան, զեղչային կտրոնների և տոմսերի պահպանման Passbook ծրագիրը: iOS 6-ը ներբեռնելով՝ սարքերը կհամալրվեն նաև Siri ձայնային օգնականով: