iPhone 5-ն ունի տեխնիկական խնդիրներ (վիդեո)

Apple-ի նոր սմարթֆոնի՝ iPhone 5-ի որոշ գնորդներ հաղորդում են տեխնիկական խնդիրների մասին՝ կապված սմարթֆոնի էկրանի հետ: Այս մասին գրում է TechCrunch-ը:

Մասնավորապես, մի շարք օգտագործողներ նշում են էկրանի լուսարձակման խնդրի մասին, որը անհնար է դարձնում սմարթֆոնի օգտագործումը: Մեկ այլ խնդիրներից է «պղպղջակների էֆեկտը», որը հայտնվում է էկրանին մատով հպելիս: Դիտեք կարճ վիդեոները:




Հնարավոր է, որ պատճառը այն նոր տեխնոլոգիան է, որը օգտագործվում է նոր iPhone-ի էկրանում: Վերջինս, ընկերության ներկայացուցիչների խոսքով, հնարավոր է դարձրել, որ սմարթֆոնի էկրանը ավելի բարակի:
Հիշենք, որ  iPhone 5-ի վաճառքը մեկնարկել է սեպտեմբերի 21-ին: ԱՄՆ-ում և եվրոպական 8 երկրներում հսկայական հերթեր են գոյացել սմարթֆոնի ձեռքբերման համար: