Sony Xperia Nexus՝ նոր կոնցեպտ

Deviantart-ից Slatd մականվամբ օգտագործողը ստեղծել է Sony Xperia Nexus սմարթֆոնի կոնցեպտ: Այն ունի 7մմ բարակ կորպուս և հիշեցնում է Xperia TX սմարթֆոնը:

Սարքն աշխատում է Android Key Lime Pie օպերացիոն համակարգով, հագեցած է 12Մպ ֆոտոխցիկով, քառամիջուկ Snapdragon S4 Pro պրոցեսորով: Այն ունի 2Գբ օպերատիվ հիշողություն, microSD քարտի մուտք, NFC, 4.5դյում անկյունագծով էկրան և համատեղելի է LTE ցանցի հետ:

Վերջին շրջանում լայնորեն քննարկվում է, թե Google-ի հաջորդ Nexus սմարթֆոնը ո՞ր ընկերությունն է արտադրելու՝ HTC-ն թե Samsung-ը: Թեքնածուների թվում են նաև LG-ն և Motorola-ն: Իսկ Sony-ն այս ցուցակում չկա: Հիշենք, որ ըստ տարածվող լուրերի, նոյեմբերին Google-ը կթողարկի Nexus սմարթֆոնի միանգամից 5 մոդել: