iPhone 5 օգտագործողները բողոքում են սմարթֆոնի ֆոտոխցիկից

iPhone 5 օգտագործողները շարունակում են բողոքել, այս անգամ նրանք հայտնաբերել են հիմնական ֆոտոխցիկի խնդիր: Որոշ օգտագործողների խոսքով, լուսանկարները ստացվում են չափանզանց լուսավոր: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, լուսանկարներում առավել լուսավորված օբյեկտների վրա տեսանելի է մանուշակագույն լույս:

Առաջին բողոքներն այս մասին տարածվել են Apple-ի ֆորումում: Օգտագործողները հույս են հայտնում, որը խնդրի լուծումը հնարավոր կլինի նոր ՕՀ-ի՝ iOS-ի թարմացմամբ:
Ըստ օգտագործողների, խնդիրը iPhone 5-ի ֆոտոխցիկում օգտագործվող նոր շափյուղա ապակին է: Որոշ օգտագործողներ համեմատության համար լուսանկարել են միևնույն օբյեկտը iPhone 5-ով, iPhone 4S-ով և iPhone 4-ով: Այս համեմատությունը ակնհայտորեն ցույց է տալիս տարբերությունը և մանուշակագույն լույսը iPhone 5-ով կատարված լուսանկարներում: Apple-ը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել այս փաստը: