Apple-ը խախտել է Samsung-ի 8 արտոնագիր iPhone 5-ում

Samsung ընկերությունը դիմել է Կալիֆորնիայի դատարան՝ ներկայացնելով հայց ընդդեմ Apple-ի: Ընկերությունը պնդում է, Apple-ը iPhone 5 սմարթֆոնում կատարել է 8 արտոնագրային խախտում: Այս հայցը Samsung-ը ներկայացրել է սեպտեմբերի 20-ին՝  iPhone 5-ի վաճառքի դուրս գալուց մեկ օր առաջ:
Երկու ընկերությունների միջը «արտոնագրային պատերազմը» սկսվել է 2011թ. գարնանից: Միայն 2011թ-ին Samsung-ը և Apple-ը հանդես են եկել իրար դեմ 30 դատական հայցով:
Հիշենք նաև, որ օգոստոսի 24-ին ԱՄՆ-ի դատարանը որոշում ընդունեց այն մասին, որ Samsung-ը պարտավորվում է վճարել Apple ընկերությանը ավելի քան 1մլրդ. դոլարի տուգանք՝ 6 արտոնագիր խախտելու համար: Samsung-ի ներկայացուցիչները հայտարարել են դատարանի որոշումը բողոքարկելու մասին և այս որոշումը կարող է ուժի մեջ մտնել միայն սեպտեմբերի վերջում: