Google-ը և Apple-ը գլխավորում են ամենապահանջված գործատուների վարկանշային ցուցակը

Google-ը, Apple-ը և Microsoft-ը գլխավորում են ամենապահանջված գործատուների վարկանշային ցուցակը (Most InDemand Employers)՝ կազմված գործարար սոցիալական ցանց LinkedIn-ի կողմից:

LinkedIn-ն այս ցուցակում ներառել է 100 ընկերություն՝ վերլուծելով մոտ 2 միլիոն ընկերությունների էջեր: Ցուցակում տեղ գտած ընկերությունները դասակարգվել են ըստ ամենաշատ այցելությունների, օգտագործողների հետ շփումների և բաժանորդագրությունների քանակով:

Լավագույն հնգյակում հայտնվել է նաև Facebook սոցցանցը, իսկ 20-յակի մեջ տեղ են գտել նաև Twitter միկրոբլոգը, տուրիստական օնլայն-ռեսուրս Expedia-ն, ծրագրային ապահովմամբ զբաղվող Salesforce.com-ը, խորհրդատվական ընկերություն Accenture-ը: Այս ցուցակում ՏՏ ընկերություններից հայտնվել են նաև Amazon-ը, Electronic Arts-ը, Samsung-ը, Hewlett-Packard-ը, Netflix-ը, Groupon-ը և այլք:

LinkedIn-ն պրոֆեսիոնալ գործարար մարդկանց ամենաճանաչված սոցցանցն է: 2012թ. օգոստոսի տվյալներում ցանցում կա ավելի քան 175մլն. օգտագործող: