Nokia Lumia 950 Atlantis՝ քառամիջուկ պրոցեսոր և 4.8″ էկրան (ֆոտոշարք)

Ինտերնետում տարածվել են Nokia Lumia 950 (Atlantis) կոնցեպտային սմարթֆոնի լուսանկարներ՝ նախագծված հնդիկ դիզայներ Ռահուլ Շարմայի կողմից:

Սմարթֆոնն ունի տիտանե կաղապար: Տեխնիկական պարամետրերն են՝ 4.8դյույմ անկյունագիծ սենսորային Puremotion էկրան, օպերացիոն համակարգը՝ Windows Phone 8, պրոցեսորը՝ քառամիջուկ Snapdragon ինտեգրված Adreno 320 գրաֆիկական չիպով և 2ԳՀց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ հիշողություն, 128Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք, NFC, երկու ֆոտոխցիկ՝ 16Մպ հիմնական Xenon LED-առկայծումով և 2Մպ դիմային և 3100մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: