Symbian ՕՀ-ն այլևս նոր թարմացումներ չի ստանա

Տխուր լուր Symbian բջջային օպերացիոն համակարգ օգտագործողների համար: Symbian-ն այլևս նոր թարմացումներ չի ստանալու:

Nokia Belle Feature Pack 2 (aka Symbian Donna) թարմացումը կդառնա ՕՀ-ի ամենավերջին թարմացումը Symbian 3-ով աշխատող սմարթֆոնների համար: Ֆիննական ընկերությունը հրաժարվում է ՕՀ-ի առաջխաղացումից և դադարեցնում է թողարկել Symbian-ով աշխատող սարքեր:

Այսուհետ ընկերությունն իր ուշադրությունը սևեռելու է միայն Windows Phone սմարթֆոնների և Series 40 հեռախոների ուղղությամբ:

Հիշենք, որ Symbian 3 առաջին սերնդի սմարթֆոններն են՝ Nokia C6-01-ը, C7-ը, E6-ը, E7-ը, N8-ը, X7-ը, Oro-ն և Nokia 500-ը: Իսկ Symbian 3 երկրորդ սերնդի սմարթֆոններն են՝ Nokia 603-ը, 700-ը, 701-ը и 808 PureView-ն: