Google-ը հետաձգել է իր միջոցառումը փոթորիկի պատճառով

Google ընկերությունը հետաձգել է Նյու Յորքում հոկտեմբերի 29-ին պլանավորած իր մամլո միջոցառումը: Պատճառը «Սենդի» անունը կրող փոթորիկն է: Ընկերությունն այս մասին հաղորդագրություն է տարածել, ուր նշում է, որ կտեղեկացնի հետագա պլանների մասին:

«Սենդի» փոթորիկը շարժվում է 17կմ/ժ արագությամբ դեպի հյուսիս-արևելք՝ 130կմ/ժ քամու ուժգնությամբ: Սպասվում է, որ «Սենդի»-ն այսօր կմոտենա Նյու Յորքին և Նյու Ջերսիին:

Հիշենք, որ Google-ն այսօր պետք է ներկայացներ իր նոր Nexus 4 սմարթֆոնը և 10 դյույմ անկյունագծով պլանշետը: