Հիշու՞մ եք, երբ մեկնարկեց iPhone 5-ի վաճառքը, բազմաթիվ օգտագործողներ սկսեցին հայտնել այն մասին, որ սմարթֆոնի ալյումինե կաղապարի ներկը թափվում է և հեշտ վնասվում: Ինչպես գրում է AppleInsider.ru-ն iPad mini նոր պլանշետն ունի նույն խնդիրը:
«Ընդամենը երկու օրում իմ պլանշետն արդեն հասցրել է վնասվածքներ ստանալ անհասկանալի կերպով: Ընդորում նույն մասերում, ինչ հայտնաբերվել էր iPhone 5-ի մոտ»,-գրում է տեխնոբլոգի լրագրողը:
Հիշենք, որ Apple ընկերությունը ներկայացրեց իր նոր iPad mini պլանշետը հոկտեմբերի 23-ին: iPad mini-ն ունի 7,9 դյույմ անկյունագծով էկրան՝ 1024×768 պիքսել կետայնությամբ (iPad 2-ի պես): Այն աշխատում է երկմիջուկ Apple A5 պրոցեսորով, ունի երկու ֆոտոխցիկ՝ 5Մպ հիմնական և FaceTime HD դիմային: