Samsung Galaxy S4՝ կոնցեպտ-սմարթֆոն

Դիզայներ Բոբ Ֆրեկինգը նախագծել է Samsung Galaxy S4 սմարթֆոնի կոնցեպտ: Տեսնենք, թե ինչ է ստացվել նրա մոտ այս անգամ:

Եվ այսպես, Galaxy S4-ն ունի 8մմ ալյումինե կաղապար՝ հատուկ ծածկով, որը պաշտպանում է սմարթֆոնը վնասվածքներից: Galaxy S4-ն ունի նաև 13Մպ սենսորային հիմնական ֆոտոխցիկ, ավտոֆոկուս, 1080p տեսանկարահանելու հնարավորություն՝ 30կադր/վրկ. և 3Մպ դիմային ֆոտոխցիկ:

Սմարթֆոնը հագեցած է 5դյույմ անկյունագիծ Super AMOLED Full HD+ էկրանով, 2Գբ օպերատիվ հիշողությամբ, 3500 մԱ/Ժ հզորությամբ մարտկոցով, 32/64 Գբ ներկառուցված հիշողությամբ, microSD քարտի մուտքով, քառամիջուկ Exynos 5450 պրոցեսորով՝ 2.5ԳՀց հաճախականությամբ: Սարքն աշխատում է Android 4.2 Jelly Bean բջջային օպերացիոն համակարգով: