Ադամանդե iPhone 5

Բրիտանական ոսկերչական տուն Amosu Luxury-ն պլանավորում է ստեղծել iPhone 5 սմարթֆոնի էքսկլուզիվ շարք՝ ոսկյա և ադամանդյա կաղապարներով:


Amosu Luxury-ն կստեղծի iPhone 5-ի երկու տարբերակ՝ 18-կարատանոց սպիտակ և դեղին ոսկուց կաղապարով: Յուրաքանչյուր սմարթֆոն զարդարված է լինելու VVS1 դասի 815 ադամանդով: Ընդհանուր առմամբ, թողարկվելու է այս բացառիկ iPhone 5-ի ընդամենը 50 նմուշ: Սմարթֆոնի արժեքը կազմելու է 24000 դոլար:

Աղբյուրը՝ execdigital.com