Siri ձայնային օգնականը կխոսի ևս 9 լեզվով

Apple iOS սարքերի հայտնի ձայնային օգնական Siri-ով աշխատում են ընկերության գրեթե բոլոր նոր արտադրանքները: Apple-ն ակտիվորեն ոչ միայն զարգացնում, մշակում է իր արտադրանքները, այլև ծրագրային ապահովումը՝ տվյալ դեպքում Siri-ն:

Ինչպես գրում է 9to5mac-ը, մոտակա 6 ամսում Apple-ը փնտրում է լեզուների ազատ տիրապետող անձանց, մասնավորապես, խոսքը գնում է արաբերենի, դանիերենի, հոլանդերենի, ֆիններենի, ֆրանսերենի, չինարենի, շվեդերենի և կորեերենի մասին: Ընկերությունը մտադիր է ավելացնել Siri-ի լեզուների շտեմարանը: Այս մասին Apple-ը բաց հայտնում է՝ նկարագրելով ապագա աշխատակցի պարտավորությունները և սպասվող աշխատանքը:

Նշված լեզուներից կարելի է հասկանալ, թե որ շուկաներն են առավել հետաքրքիր Apple-ի համար: Ընկերության թիրախը 2013-ին Եվրոպան և Ասիան է: