Nokia-ն ներկայացրել է Asha 205 և 206 բջջային հեռախոսները

Nokia ընկերությունը ներկայացրել է Asha 205 և 206 մոդելիների նոր բջջային հեռախոսներ, որոնք հասանելի են երկու տարբերակով՝ երկու և մեկ SIM-քարտի հնարավորությամբ:

Asha 205-ը հագեցած է QWERTY-ստեղնաշարով և առանձին կոճակով՝ բրաուզերի արագ գործարկման համար: Իսկ Asha 206-ը ունի մոնոբլոկի դասական դիզայն՝ թվային ստեղնաշարով: Երկու հեռախոսները հագեցած են ցածր կետայնությամբ ֆոտոխցիկներով՝ 1,3Մպ (Asha 206) և 0,3 (Asha 205):

Երկու հեռախոսները համատեղելի են Slam ֆունկցիայի հետ, որը թույլ է տալիս արագ փոխանցել մուլտիմեդիոն բովանդակություն այն սարքերի հետ, որոնք կարող են ստանալ ֆայլերը Bluetooth-ով: Asha 205-ը սպասման ռեժիմում դիմանում է մինչև 37 օր, իսկ Asha 206-ը՝ 47 օր: