Nokia 114՝ 2 SIM քարտով մատչելի բջջային հեռախոս

Ֆիննական Nokia ընկերությունը ներկայացրել է նոր բյուջետային դասի բջջային հեռախոս՝ Nokia 114 մոդելը:

Սմարթֆոնի պարամետրերն են՝ 1.8 դյույմ էկրան՝ 128 х 160 պիքսել կետայնությամբ, 0.3Մպ ֆոտոխցիկ, Bluetooth 2.1, FM-ռադիո, RDS, microSD քարտի մուտք, 1080 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Սարքը կարող է աշխատել երկու SIM քարտով, իսկ Easy Swap տեխնոլոգիայի շնորհիվ օգտագործողը կարողանում է արագորեն մի քարտից անցնել մյուս քարտի օգտագործման: Սմարթֆոնը կշռում է 80գրամ:

Աղբյուրը՝ gsmarena.com