Apple-ը կթողարկի իր բրենդային հեռուստացույցը 2013-ի նոյեմբերին

Հայտնի վերլուծաբան-փորձագետ Ջին Մանստերը հերթական սենսացիոն կանխատեսումն է արել: Ըստ նրա, Apple ընկերության երկար սպասված բրենդային հեռուսատացույցը թողարկվել է 2013-ի նոյեմբերին, այսինքն մոտ 1 տարի հետո: Այս կանխատեսման մասին վերլուծաբանը հայտնել է IGNITION 2012 կոնֆերանսի ժամանակ: Հարկ է նշել, որ IGNITION 2011-ին նա արդեն նման կանխատեսում արել էր՝ նշելով, որ Apple հեռուստացույցը կթողարկվի 2013թ. սկզբում:

Մանստերի խոսքով, նա իր անձնական ասիական մատակարար-աղբյուրներից է տեղեկություններ ստանում: Նրան հայտնի է դարձել, որ հեռուստացույցը պատրաստված է լինելու IGZO նյութից:

Հիշենք, որ iPad-ը շուկայում առաջին անգամ հայտնվեց iPhone-ի թողարկումից 3 տարի անց՝2010-ին: Եթե Apple-ը հետևի իր ավանդույթներին, ապա ընկերության հերթական կարևոր արտադրանքը պետք է թողարկվի կրկին երեք տարի անց, այսինքն՝ 2013-ին:

Աղբյուրը՝ Macworld.co.uk