Apple-ը կներկայացնի iPhone 5S, թե՞ iPhone 6

Apple ընկերությունը ներկայացրեց iPhone 5-ն այս աշնանը, որի սմարթֆոնի հաջորդ սերունդը հնարավոր է թողարկվի 2013թ. ամռանը: Այս մասին գրում են մի շարք օնլայն լրատվամիջոցներ՝ հղելով ներքին աղբյուրներին: Նրանց տվյալներով, նոր սմարթֆոնը կրելու է iPhone 5S անվանումը:


Մեկ այլ կայք, իռլանդական StudentNewsIE-ի գրում է, որ iPhone-ի հաջորդ սերունդը դժվար թե
կոչվի 5S: Նրանց խոսքով, երբ դուրս եկավ iPhone 4S-ը, S-ը անվանման մեջ օգտագործվել էր նրա համար, որ ընգծվեր սմարթֆոնի ձայնային օգնական Siri-ն: Սակայն այսօր արդեն բոլոր նոր թողարկվող սարքերը հագեցած են Siri-ով: Ըստ StudentNewsIE-ի 5S անվանումն անիմաստ է, քանի որ այն առաջին սարքը չէ, որն ունի Siri ձայնային օգնական: Նրանց կարծիքով գալիք սմարթֆոնը կկոչվի iPhone 6: